ԱՄՆ-ն կոչ է անում Սիրիայի ընդդիմությանը հեռու մնալ ծայրահեղականներից
Վերջին լուրեր
ԱՄՆ-ի Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է անում սիրիական ընդդիմությանը թույլ չտալ ծայրահեղական խմբավորումներին օգտվել հեղափոխության պտուղներից:
Խորվաթիա կատարած իր այցի ժամանակ ելույթ ունենալով լրագրողների առջև՝ Հիլարի Քլինթոնն ասել է, որ ապստամբների ղեկավարները պետք է վերակազմակերպեն իրենց շարքերն այնպես, որ ընդդիմությունը լինի ներկայանալի. փոխանցում է BBC-ն:
Ընդդիմությունը գլխավորող Սիրիական ազգային խորհուրդը, որի կենտրոնական գրասենյակը գնվում է Թուրքիայում, չկարողացավ դադարեցնել Սիրիայում բռնության լարվածության աճը, ասել է պետքարտուղարը:
Հիլարի Քլինթոնը նաև հայտնել է, թե Օբամայի վարչակազմի կարծիքով ով պետք է ներգրավվի սիրիական ընդդիմության ղեկավարության մեջ:
«Այստեղ պետք է ներկայացվեն նրանք, ովքեր կռվում են և մեռնում մարտի առաջին գծում»,-հայտարարել է Քլինթոնը լրագրողներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)