Նանին իրեն երեխայի պես պահեց. Ալեքս Ֆերգյուսոն
Վերջին լուրեր
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Չելսիից» կրած պարտությունից հետո քննադատել է Նանիին խաղի վերջնամասում գնդակ կորցնելու համար: Մարզիչը նաև առանձնացրել է Ռայան Գիգզին:
«Նանին որոշեց շրջանցել մրցակցին, կորցրեց գնդակը, և «Չելսիի» գրոհը հանգեցրեց 11 մետրանոցի: Կարևորը 11-մետրանոցը չէր, եթե դուք հաշվի մեջ առաջ եք լինում և պրոֆեսինալ եք, ապա հաղթանակը պետք է լինի ձեր կողմը: Նանին իրեն երեխայի պես պահեց: Իսկ ահա Գիգզն օրինակելի էր հանդիպման բոլոր ֆուտբոլիստների համար: Մեկ ամսից նա կդառնա 39 տարեկան, իսկ նա հիանալի խաղաց 120 րոպե». Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)