Ռոնալդուն դատարան է կանչվել Բերլուսկոնիի գործով
Վերջին լուրեր
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն Սիլվիո Բերլուսկոնիի գործով որպես վկա չորեքշաբթի օրը հրավիրվել էր դատարան, սակայն նրա փաստաբանների միջնորդությամբ ֆուտբոլիստը դատարան կներկայանա նոյեմբերի 5-ին. տեղեկացնում է telegraph-ը: «Միլանի» սեփականատերը մեղադրվում է անչափահաս մարմնավաճառի ծառայություններից օգտվելու համար:
«Ոսկե gնդակի» գլխավոր հավակնորդներից մեկին՝ Ռոնալդուին, Բերլուսկոնիի դատապաշտպանը որոշել է դատարան հրավիրել որպես վկա: Բանն այն է, որ պարուհին հայտնել է, որ Ռոնալդուի հետ կապ է ունեցել Միլանում, սակայն պորտուգալացուն հաջողվել է ապացուցել, որ այդ շրջանում նա չի գտնվել Միլանում: Բերլուսկոնիի դատապաշտպանը կարծում է, որ պրտուգալացու ցուցմունքը կօգնի դատավարության ընթացքին:
Հիշեցնենք, որ Բերլուսկոնին նախկինում դատապարտվել էր 4 տարի ազատազրկման՝ հարկերից խուսափելու պատճառով, սակայն դատարանը կրճատել էր ժամկետը մինչև 1 տարի: «Միլանի» սեփականատերը ստիպված է վճարել նաև 10 մլն եվրո տուգանք, վերջինիս արգելել են երեք տարվա ընթացքում զբաղեցնել պետական որևէ պաշտոն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)