Մեքսիկայի խորհրդարանում նախաձեռնել են հուշարձանների վերաբերյալ օրենսդրության փոփոխություն
Վերջին լուրեր
Մեքսիկայի Պատգամավորների պալատում «Ազգային գործողություն կուսակցությունը» (PAN) հադնես է եկել հուշարձանների տեղադրումը համակարգելու վերաբերյալ նախաձեռնությամբ՝ Ադրբեջանի նախկին նախագահի հուշարձանի տեղադրման շուրջ ծագած հակամարտության նման կոնֆլիկտներից խուսափելու համար:
Պատգամավոր Ադրիանա Գոնսալեսը հանդես եկավ «Հուշարձանների, հնագիտական, մշակութային, պատմական վայրերի Դաշնային օրենքի» բարեփոխման նախաձեռնությամբ, որում առաջարկվում է ստեղծել տեխնիկական խորհուրդ՝ կազմված գիտնականներից, պատմաբաններից և մարդու իրավունքների գիտակներից:
Վերջիններս կվերանայեն Դաշնային կառավարության, Դաշնային շրջանի, քաղաքապետարանների, նահանգների կողմից ստորագրվող հուշարձանների տեղադրման վերաբերյալ համաձայնագրերը:
Պատգամավոր Ադրիանա Գոնսալեսը նշում է. «Նախաձեռնության նպատակն է կանխել նման դեպքերի կրկնությունը, որպեսզի որևէ քաղաքային իշխանության, որևէ դաշնային կառույցի կողմից վտանգի տակ չդրվի երկրի հեղինակությունը, ազգային արժեքները՝ հուշարձաններ տեղադրելով և գովերգելով այնպիսի գործիչների, որոնք չեն համապատասխանում 21-րդ դարի մեր արժեքներին: Սա է մեր առաջին դիրքորոշումը, ցանկանում ենք, որպեսզի հուշարձանը հանվի և այդ միջգերատեսչական պայմանագիրը կասեցվի»:
Աղբյուրը՝ Azteca Noticias


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)