Գյուղնախարարը կարևորեց ծրագրի իրականացումը Հայաստանում
Վերջին լուրեր
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության Կենսաբազմազանության կայուն կառավարում ծրագրի թիմի ղեկավար Թոմաս Էբերհեռին և ծրագրի խորհրդատու Այսեր Ղազարյանին՝ վերջիններիս խնդրանքով:
Այցը ճանաչողական էր: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության շրջանակներում իրականացնում է «Կենսաբազմազանության կայուն կառավարում. Հարավային Կովկաս» ծրագրի երկրորդ փուլը՝ «Անտառների կայուն կառավարում» և «Ինտեգրված ագրոբազմազանության կառավարում» ոլորտներում:
Հանդիպման նպատակը նշված գործողությունների ոլորտներում իրականացվող աշխատանքների ընթացքը նախարարին ներկայացնելն էր:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կարևորեց ծրագրի իրականացումը Հայաստանում և շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքների բարձր որակի համար: «Որպես նախարար այսուհետ նույնպես հնարավորինս կօժանդակեմ ծրագրի իրականացման աշխատանքներին»,- նշեց նա:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պարոն Էբերհեռը պատրաստակամություն հայտնեց պարբերաբար նախարարին տեղեկացնել ծրագրի ընթացքի մասին և ուսումնասիրել հանդիպումների ընթացքում ներկայացվող այն հարցերն ու առաջարկությունները, որոնք կնպաստեն ծրագրի առավել արդյունավետ ու նպատակային իրականացմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)