Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Օգտվելով ժողովրդի նեղյալ վիճակից, հոգեորսություն են իրականացնում. Գարեգին Բ

Վերջին լուրեր

Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովը, որին մասնակցում են Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչներ, Ամենայն Հայոց Կաթողիկոսության Հայաստանի և Սփյուռքի երեսուներկու թեմերի առաջնորդներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ և Հայրապետական պատվիրակությունների ու թեմերի աշխարհական ներկայացուցիչներ: Յոթանասուն մասնակիցներ երեք օրերի ընթացքում կքննարկեն եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող զանազան խնդիրներ: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո ժողովականներին ողջունեց Թեմական ներկայացուցչական ժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը՝ անդրադառնալով ժողովի կարևորությանն ու նպատակներին և հրավիրելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայրապետական իր պատգամն ուղղել ժողովին:

Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց հավաքի մասնակիցներին, որ նախանձախնդիր ու պատրաստակամ հոգով համախմբվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Վեհափառ Հայրապետը աղոթքով հիշեց ի Տերն հանգուցյալ Երուսաղեմի Հայոց Ամենապատիվ Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին և Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի Հայրապետական Պատվիրակ, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի Հայոց Առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանին՝ հայցելով, որ Ողորմած Աստված երկնային երանության մեջ ընդունի նրանց հոգիները և Սուրբ Հոգու շնորհների ներքո պահպանի Հայոց Եկեղեցին:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Թեմական ներկայացուցչական հերթական ժողովը, որը քննության պետք է առնի և բարվոք լուծման առաջնորդի եկեղեցական կյանքում առկա հարցերն ու խնդիրները՝ ի նպաստ Եկեղեցու տիրավանդ առաքելության զորացման: «Իրողություն է, որ եկեղեցական և ազգային մեր կյանքն այսօր ի սփյուռս աշխարհի դարձել է առավել փոխշաղկապված, քան տասը կամ նույնիսկ հինգ տարի առաջ էր: Ազատ և անկախ մեր պետականության պայմաններում շարունակ զորանում են Հայրենիք և Սփյուռք կապերը, արդյունավորվում համատեղ ծրագրերն ու միջոցառումները, ինչը նաև ենթադրում է, որ առավել դյուրին պիտի լինեն մեզ հուզող հարցերի և մեր առջև կանգնած հրամայականների կարգավորումները», - ասաց Վեհափառ Հայրապետը:

Անդրադառնալով եկեղեցական կյանքում նշմարելի բարեփոխումներին ու դրական տեղաշարժերին՝ Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հարկ է բարեպատեհ ժամանակը ծառայեցնել իր նպատակին: «Ժամանակն է, որ մեր եկեղեցական կյանքը մի նոր որակ ձեռք բերի՝ խարսխված եկեղեցական-կանոնական հիմքերի վրա, առաջնորդվելով կառուցվածքային և կազմակերպական հստակ մոտեցումներով ու դրույթներով: ժամանակն է իրականացնել կանոնական, ծիսական և վարչական բարեկարգությունները, որոշակիացնել և բանաձևել մեր օրերում բարձրացող հարցադրումների վերաբերյալ Հայ Եկեղեցու դիրքորոշումները, որպեսզի առավել արդյունավետ լինի մեր Եկեղեցու առաքելությունը և շարունակ աճող ու զարգացող՝ հավատավոր մեր զավակների հոգևոր կյանքը: Եկեղեցական և ազգային մեր կյանքի դրական զարգացումների ու ձեռքբերումների կողքին վճիռներ պահանջող շատ հրամայականներ ու մարտահրավերներ ունենք: Հայրենիքում և Սփյուռքի որոշ թեմերում լիովին կազմակերպված չեն ծխական համայնքները: Շատ համայնքներ, հատկապես եվրոպական երկրներում, որոնք առաջացել են մեր ժողովրդի տեղաշարժերի արդյունքում, չունեն կանոնադրություն, մնայուն քահանաներ, աղոթատեղիներ: Հայրենիքում նույնպես աղոթատեղիներ և մնայուն քահանաներ չունեն քաղաքային և գյուղական բազմաթիվ համայնքներ, իսկ մեծ թվով վանքեր ու սրբատեղիներ կարիք ունեն հիմնանորոգման: Այցելու հոգևորականի սպասավորությունը, որքան և ջանք ներդրվի, չի ապահովում ցանկալի արդյունք: Սփյուռքի համայնքներում շարունակում են օրախնդիր մնալ ազգային ինքնության, հայոց լեզվի ու հայկական դպրոցների պահպանության հրամայականները: Խնդիր ունենք երիտասարդությանը ավելիով ներգրավելու եկեղեցական ու ազգային կյանքի մեջ: Այսօր համընդհանուր աշխարհիկացման պայմաններում նահանջում է հոգևորի կարևորության գիտակցումը, բազում հավատացյալներ կապված են մնում եկեղեցուն ավելի ավանդույթի ուժով, քան՝ կրոնական խորը ապրումով ու գիտակցումով: Հայաստանում և Արցախում Ժողովուրդը ապրում է շարունակվող շրջափակման և պատերազմի վերսկսման վտանգի պայմաններում՝ դիմակայելով տնտեսական և սոցիալական լուրջ դժվարությունների, ինչպիսիք են աղքատությունը, գործազրկությունը, արդյունքում և՝ արտագաղթը: Օգտվելով ժողովրդի նեղյալ վիճակից, հոգեորսություն են իրականացնում աղանդավորական կազմակերպությունները», - նշեց Նորին Սրբությունը՝ շեշտելով, որ այս մարտահրավերներին պատասխաններ որոնելու նպատակին է կոչված Թեմական ներկայացուցչական ժողովը:

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրատապ նկատեց սիրիահայությանն օգնելու հարցը: «Այսօր համայն մեր ժողովրդի հայացքը տագնապով ուղղված է դեպի Սիրիա, որտեղ պատերազմական իրավիճակի բոլոր դժվարությունները կրում է նաև հայ համայնքը: Սիրիաբնակ Մեր զավակները կարիք ունեն շտապ և մեծ օգնության ու սատարումի», - ասաց Նորին Սրբությունը՝ տեղեկացնելով, որ Մայր Աթոռի կողմից Դամասկոսի հայոց թեմին արդեն փոխանցվել է 200.000 ԱՄՆ դոլար և հույս հայտնելով, որ առաջիկային թեմերից ակնկալվող օժանդակությամբ Մայր Աթոռը կկարողանա ավելի մեծ գումար փոխանցել՝ սիրիահայության կարիքները հոգալու համար: Ժողովի օրակարգային հարցերից է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպումը: «Տարելիցն առանձնահատուկ է, և այն պիտի ոգեկոչենք առանձնահատուկ հնչեղությամբ՝ հանգրվան դարձնելով մեր արդար դատի հաղթանակի ճանապարհին: Այսօր աշխարհի տարբեր պետություններ, միջազգային կազմակերպություններ, Քույր եկեղեցիներ՝ առաջնորդվելով ճշմարտության և արդարության սկզբունքներով՝ ճանաչել և դատապարտել են Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Բարեհույս այս ընթացքը զորացնում է մեր ժողովրդի լավատեսությունը, որ այն կգտնի համընդհանուր դատապարտում: ...100-ամյա տարելիցը առիթ է նաև հոգևոր և ազգային մեր կյանքի զորացման, հերոսական մաքառումով ու ջանքերով վերածնված մեր կյանքի արժևորման և լուսավոր գալիքի հույսերի ամրապնդման, որոնց նույնպես պիտի ուղղված լինեն նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները», - ընդգծեց Նորին Սրբությունը՝ տեղեկացնելով, որ 100-ամյակին նվիրված Հայոց Եկեղեցու միջոցառումները համադրելու և կազմակերպելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով՝ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ատենապետությամբ: Նորին Սրբությունը հորդորեց թեմական ներկայացուցիչներին համագործակցել հանձնաժողովի հետ, որպեսզի համայն մեր ժողովրդի և հայրենի պետության հետ Հայոց Եկեղեցին ամբողջական տարողությամբ հիշատակի 100-ամյա տարելիցը Հայոց ցեղասպանության:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից համատեղ կազմված Սրբադասման և Ծիսական հանձնաժողովների կատարած աշխատանքներին, որոնց ներկայացվելու են Եպիսկոպոսաց ժողովի քննարկման: Սրբադասման հանձնաժողովն աշխատանքներ է իրականացրել սրբադասման սկզբունքների, կանոնի և ծեսի մշակման ուղղությամբ և ուսումնասիրել ցեղասպանության նահատակների սրբադասման խնդիրը: Ծիսական հանձնաժողովը կատարել է մկրտության ծեսի կանոնի մշակման աշխատանքը, ինչը հնարավորություն կտա, որ Եկեղեցու ծեսերն ամենուր կատարվեն առանց աղավաղումների, միակերպ ու անխաթար:

Խոսելով Եկեղեցու Սահմանադրության մշակման աշխատանքների և, ի մասնավորի, 2009 թ. թեմական ներկայացուցչական ժողովին ընդունված թեմական կանոնադրության ուղենիշի գործադրության մասին՝ Նորին Սրբությունը նշեց, որ թեմական տիպային կանոնադրության ուղենիշը թեմական ներկայացուցչական ժողովի կողմից մշակվել և թեմերին գործադրության է հրահանգվել եկեղեցական մեր կյանքը կանոնական հիմքերով կառուցելու, միասնական սկզբունքներով առավել ամուր կազմակերպելու, մեր սրբազան ավանդությամբ մեր Եկեղեցին զորացնելու նպատակով: Գարեգին Բ Հայրապետն անհրաժեշտ նկատեց նաև ձեռնամուխ լինել Սահմանադրության մյուս, ի մասնավորի՝ Ազգային եկեղեցական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի, Եպիսկոպոսաց ժողովի և Թեմական ներկայացուցչական ժողովի գլուխների մշակմանը, որպեսզի առանձին բաժինների մշակումով ամբողջանա Եկեղեցու Սահմանադրությունը:

Վեհափառ Հայրապետի խոսքում անդրադարձ եղավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների և աշխարհասփյուռ թեմերի անխոչընդոտ և անկաշկանդ առնչություններին, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հետ գործակցային հարաբերություններին:

Վերջում արդյունավոր աշխատանք մաղթելով ժողովին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց աննվազ ջանքերով գործել՝ իրականացնելու անհրաժեշտ բարեկարգությունները, որպեսզի Եկեղեցին առավել արդյունավոր իրագործի տիրավանդ իր առաքելությունը և դյուրին կերպով կարողանա դիմագրավել դժվարություններին ու փորձություններին, որոնց առավել չափով ենթակա է աշխարհասփյուռ հայ ժողովուրդը:
Ժողովի բացմանը հետևեց դիվանի և հաշվիչ հանձնախմբի ընտրությունը: Քվեարկության արդյունքում ժողովի ատենապետերի պաշտոնը ստանձնեցին ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, փոխատենապետեր ընտրվեցին տիար Պատրիս Ջոլոլյանը (Ֆրանսիայի հայոց թեմ) և Ռաֆֆի Հովհաննիսյանը (ԱՄՆ Արևելյան հայոց թեմ):

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված