Խախտվել են քրեական դատավարությամբ նախատեսված պահանջները
Վերջին լուրեր
Օտարերկրյա քաղաքացու նկատմամբ ոտնձգություն կատարելու կասկածանքով անձը երեկվանից առանց կարգավիճակ տալու պահվում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժիներից մեկում:
Պաշտպանի 116 թեժ գծին այս դեպքի կապակցությամբ երեկ երեկոյան ահազանգ ստանալուց հետո արագ արձագանքման բաժնի աշխատակիցները մեկնել են ոստիկանության տվյալ բաժին: Նրանք տեղում արձանագրել են, որ, ըստ բերման ենթարկվածների մատյանի, անձը բերման է ենթարկվել ժամը 20:00-ին, մինչդեռ անձը մեր աշխատակիցներին հայտնել է, որ իրեն բերման են ենթարկել ժամ 18:00-ից-19:00-ի սահմաններում:
ՄԻՊ ունեցած տեղեկատվության համաձայն, անձը դեռևս պահվում է ոստիկանության տվյալ բաժնում՝ առանց կարգավիճակ ստանալու, ինչով և խախտվել են քրեական դատավարությամբ նախատեսված պահանջները:
Չնայած, որ բերման ենթարկվածը, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, դիմում-բողոք չի ներկայացնում, այնուամենայնիվ, այս գործը գտնվում է Պաշտպանի աշխատակազմի հսկողության ներքո:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)