ԱԺ նիստերից ամենաշատը բացակայում է Գագիկ Ծառուկյանը
Վերջին լուրեր
Այսօրվանից վերականգնված parliamentmonitoring.am կայքի թարմացված տարբերակի տվյալներով՝ 5-րդ գումարման խորհրդարանում ամենաշատ ելույթ ունեցած պատգամավորներն են. «Հայ յեղափոխական դաշնակցությունից»՝ Արծվիկ Մինասյանը և «Հայ ազգային կոնգրեսից»՝ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը:
Նշված պատգամավորները ունեցել են 7-ական ելույթներ:
Հիշեցնենք, որ նախորդ գումարման խորհրդարանում ևս Արծվիկ Մինասյանը ամենաշատ ելույթ ունեցած պատգամավորներից էր, նրանց թվում էին նաև «Ժառանգությունից» Լարիսա Ալավերդյանը, Ստյոպա Սաֆարյանը և այլք:
Կայքում տեղադրված են նաև ամենաշատը բացակայած և ամենաշատը «կողմ» քվեարկած պատգամավորների տվյալները: Ամենաշատը «կողմ» քվեարկել են ՀՀԿ խմբակցությունից (Առաքել Մովսիսյանն ու Արտակ Սարգսյանը) և ՕԵԿ խմբակցությունից (Հովհաննես Մարգարյանը)` 28-ական «կողմ»։
Իսկ ամենից շատ բացակայած պատգամավորների առաջին հորիզոնականը զբաղեցնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ 28 բացակայություն։ Հաջորդում են ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանը՝ 22 և «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունից Ստեփան Դեմիրճյանը՝ 21 բացակայություններով:
Օրենսդրական ակտիվության տեսանկյունից արձանագրված պատկերը բաշխված է հետևյալ կերպ. Ազգային ժողովի պատգամավորները հանդես են եկել օրենսդրական առաջարկությունների 17.86, իսկ Կառավարությունը՝ 82.14 տոկոսով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)