Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը նոր սպառազինություն է ցուցադրելու
Վերջին լուրեր
Ադրբեջանական ռազմարդյունաբերության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ 2012թ-ի նոյեմբերի 7-ից 10-ն ԱՀ-ն տեղական արտադրության նոր սպառազինություն է ներկայացնելու Ինդոնեզիայում կայանալիք İndo Defence 2012 միջազգային ցուցադրմանը: Համաձայն հաղորդագրության՝ ադրբեջանական կողմը նշյալ միջոցառմանը ներկայացնելու է ավելի քան 125 պաշտպանական նշանակություն ունեցող զինատեսակ:
ԱՀ պատվիրակությունը ղեկավարելու է երկրի ռազմարդյունաբերության նախարար Յ. Ջամալովը: Միավորներն իրենցից ներկայացնելու են հեռահար մարտերի համար նախատեսված զինատեսակներ, օպտիկական նշանակության հեռադիտակներ, գիշերային տեսանելիության սարքավորումներ, ինժեներական տեխնիկա և այլն:
Ինդոնեզիայում կայանալիք միջազգային ցուցադրմանը մասնակցելու են պատվիրակություններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, ՌԴ-ից, ԹՀ-ից և այլն: Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 500 ռազմարդայունաբերական ընկերություններ 50 երկրներից: Ըստ ադրբեջանական լրատվական կայքերի՝ ԱՀ ռազմարդյունաբերության նախարարն այցի ընթացքում հանդիպելու է նաև Ինդոնեզիայի մի շարք բարձրաստիճան ղեկավարների հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)