Ադրբեջանի ՊՆ-ն իրանական կողմի հետ քննարկել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը
Վերջին լուրեր
Ադրբեջանական www.aze.az լրատվական գործակալության կայքէջի տեղեկացմամբ, ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը պաշտոնական հանդիպում է իրականացրել ԱՀ-ում ԻԻՀ-ի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհսեն Փաք Այինայի հետ:
Ողջունելով վերջինիս լիազորությունների կատարման անցնելու կապակցությամբ, ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ մեծ ակնկալիքներ ունի առ այն, որ նորանշանակ դեսպանը հետևողական կլինի երկու երկրների միջև ամրապնդված ռազմաքաղաքական համագործակցությունը ևս ավելի բարձր մակարդակի վրա պահելու հարցում: ԻԻՀ դեսպանը ներկայացնելով իր երկրի պաշտոնական դիրքորոշումը նշել է, որ իրանական կողմը պատրաստակամ է զարգացնել ԱՀ-ի հետ միջպետական հարաբերությունները տարբեր ոլորտներում: Հարկ է նշել, որ երկկողմ հանդիպմանը քննարկվել է նաև ԼՂ հիմնահարցը: ԻԻՀ դարտակարգ և լիազոր դեսպանն ԱՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել ԱՀ-ում ԻԻՀ նորանշանակ ռազմական կցորդին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)