Քարվաճառում դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող
Վերջին լուրեր
Ինչպես Times.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Քարվաճառում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել են մեքենայի վարորդ, պայմանագրային Արթուր Երեմյանը, պայմանագրային զինծառայողներ Մանվել Ապիջանյանը, Սանասար Փիլոյանը և Գագիկ Վարդանյանը:
Եվս 12 զինծառայող հոսպիտալացվել են և այժմ գտնվում են Վարդենիսի զինվորական հոսպիտալում:
Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել էր Lurer.com–ը, զինվորներ տեղափոխող «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Հարուրի ձոր կոչվող տարածքում վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ՝ բոլորն էլ պայմանագրային զինծառայողներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)