«Առավոտ». Մարքսիստը փառաբանում է Ծառուկյանին
Վերջին լուրեր
Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանից «Առավոտը» հետաքրքրվեց' ինչո՞ւ է սկսել շատ փառաբանել ԲՀԿ նախագահին, ի՞նչ հարաբերությունների մեջ է Ծառուկյանի հետ: Մարքսիստը պատասխանեց վոլտերյան ոճով.
«Գագիկ Ծառուկյանը կապիտալի տիրակալն է, մեր Մանթաշովը, ես' մտքերի տիրակալը: Պատմության մեջ միշտ գաղափարի տիրակալներն են տնօրինել կապիտալի տիրակալների ճակատագրերը: Այսօր մեր' մտքերի տիրակալների գերագույն խնդիրն է հիմնադրել ՀՀ չորրորդ հանրապետությունը, որը կարող է ապահովագրել ձեռնարկատիրական կապիտալի ֆիզիկական և քաղաքական անվտանգությունը: Իսկ Ծառուկյանին ես միշտ փառաբանել եմ' իբրև արդյունաբերության հոյակապ կազմակերպիչ»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)