«Հրապարակ». Հայաստանում տեղի կունենա ԵԺԿ Արևելյան գործընկերության երկրների լիդերների հավաք
Վերջին լուրեր
«Նոյեմբերի վերջին տասնօրյակում Հայաստանում տեղի կունենա Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության երկրների լիդերների հավաք: Երևան կժամանեն ԵԺԿ նախագահ Ուիլֆրենդ Մարտենսը, Մ. Սահակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վ. Սիլատը, ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն' քննարկելու տարածաշրջանային եվրաինտեգրման հարցեր»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Տարածաշրջանի համար այս բարդ իրավիճակում, ինչպես նաև հայաստանյան նախագահական ընտրությունների նախաշեմին նման ներկայացուցչական այցը հենց այնպես չէր կարող լինել: Աշխարհաքաղաքական կենտրոնների միջև Հայաստանի համար պայքարը գնալով թափ է հավաքում: Հիշենք, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ռուսաստանն է նաև ակնկալում որոշակիություն' Հայաստանի կողմից Եվրասիական միությանն ինտեգրման, դրա դիմաց երկու միլիարդի տրամադրման հետ կապված»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)