«Ժողովուրդ». Վաճառում է «Սթար» սուպերմարկետների ցանցը
Վերջին լուրեր
«Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ «Սթար»-ի սեփականատեր Գևորգ Աֆանդյանը կուտակած պարտքերի պատճառով վաճառում է «Սթար» սուպերմարկետների ցանցը: Հավելենք, որ ընկերության ունեցած ֆինանսական խնդիրների մասին խոսում են նաև «Սթար»-ի հետ համագործակցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, և այս մասին «Ժողովուրդ»-ը գրել է իր նախորդ համարներում:
Հարցին, թե ինչքան պարտքի պատճառով է վաճառվում «Սթար»-ը, ընկերության մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Արսեն Մանասյանը պատասխանեց. «Նման բան չկա: Մենք մատակարարների հետ աշխատում ենք հատուկ ծրագրով: Սա անհեթեթություն է, շուկայի մակարդակի զրույցներ»: Մինչդեռ թերթի աղբյուրները հավաստիացնում են, որ «Սթար»-ի կուտակած պարտքերը բավական մեծ են:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)