«Ժողովուրդ». ԱԺ նախկին ԲՀԿ–ական պատգամավորն Իրանում մենաշնորհային դիրք է զբաղեցրել
Վերջին լուրեր
ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Ռոբերտ Թովմասյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում մենաշնորհային դիրք է զբաղեցրել: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` նա Իրանում հիմնել է գազաբաշխիչ աշտարակների հայկական արտադրական ձեռնարկություն: Լուրը թերթի հետ հեռախոսազրույցում չհերքեց նաև ինքը` Թովմասյանը: Ավելին, հավելեց. «Պարսիկները զարմացել էին, որ հայը իրենց ոչ թե մետաղի ջարդոն կամ թափոն է առաջարկում, այլ պատրաստի արտադրանք»:
Նշենք, որ գազալցակայանի եկամուտներն անմիջապես հաշվող այդ աշտարակների արտադրությամբ զբաղվողներն այս գործը Հայաստանում արդյունավետ չեն համարում: Տեղական փոքր շուկան, պահանջարկի բացակայությունն ու հարկային քաղաքականությունն անիմաստ են դարձնում բիզնեսի այդ տեսակը: Ստացվում է, որ անգամ Իրանում բիզնեսով զբաղվելն ավելի ձեռնտու է, քան Հայաստանում: Հավելենք, որ Իրանի նախագահի նստավայր այցելելուց հետո Ռ. Թովմասյանի ձեռնարկությունը 16 տարով ազատվել է հարկերից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)