Սենդին ԱՄՆ-ում խլել է 97 մարդու կյանք
Վերջին լուրեր
Սենդի փոթորկի զոհերի թիվն ԱՄՆ-ում հասել է 97-ի: Տեղական իշխանությունների տվյալներով` ամենից շատ վնասվել է Նյու Յորք քաղաքն ու նահանգը: Այստեղ զոհվել է 40 մարդ: Նյու Ջերսիում մահացել է 13 մարդ, Մերիլենդում և Փենսիլվանիայում` 22, Արևմտյան Վիրջինիայում` 6, Կոնեկտիկուտում` 4, Հյուսիսային Կարոլինայում և Վիրջինիայում` 4: Տուժած նահանգների առաջնային խնդիրն էլեկտրամատակարարման վերականգնումն է: Նյու Յորքում այդ հարցով զբաղվում է նաև բանակը:
Նախօրեին Նյու Յորք էին ժամանել ռազմական փոխադրատար ինքնաթիռները հատուկ սարքավորումներով. փոխանցում է Интерфакс-ը: Գործակալությունը նշում է, որ այդ փաստը կարող է անդրադառնալ ընտրազանգվածների ցուցաբերած ակտիվության վրա, եթե անսարքությունները ժամանակին չկարգավորվեն: Առանց էլեկտրականության է մնում ԱՄՆ-ի 4.9 մլն մարդ, որից 500 հազարը` Նյու Յորքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)