Ալ Քաիդայի ամերիկյան համախոհը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման
Վերջին լուրեր
Բոսթոնի դատարանն ամերիկացի Ռեզվան Ֆարդաուսին դատապարտել է 17 տարվա ազատազրկման ահաբեկչության նախապատրաստման մեղադրանքով. ասված է ԱՄՆ-ի ԱՆ ուրբաթ օրը հրապարակած հայտարարության մեջ. փոխանցում է Интерфакс-ը:
«Նա ինքը ահաբեկչության նախաձեռնողներից էր, նրա գործողությունները գիտակից են եղել և լուրջ սպառնալիք են պարունակել»,-հայտարարել է ԱՄՆ-ի դաշնային դատախազության օգնական Ջեկ Պիրոցոլոն:
27-ամյա Ֆարդաուսը ձերբակալվել էր Դաշնային հետախուզական բյուրոյի աշխատակիցների կողմից 2011թ. սեպտեմբերին Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման հետ ունեցած կապերի մեղադրանքով:
Հարցաքննության ժամանակ պարզ է դարձել, որ Ֆարդաուսը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Պենտագոնի ուղղությամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)