Ամստերդամի որոշ սրճարաններում տուրիստներն ազատ կկարողանան մարիխուանա գնել
Վերջին լուրեր
Ամստերդամի քաղաքապետ Բերհարդ վան դեր Լաանը հայտարարել է, որ չի պատրաստվում արգելել քաղաքային սրճարաններում մարիխուանայի վաճառքը օտարերկրացիներին. հաղորդում է BBC-ն:
Նրա խոսքերով՝ նման արգելքը կարող է հանգեցնել հանցագործությունների թվի աճին և բացասական ազդեցություն ունենալ դեպի Ամստերդամ զբոսաշրջիկների հոսքի վրա:
Նիդերլանդների նոր կառավարությունը կարծում է, որ մասնագիտացված սրճարաններում արտասահմանցիներին մարիխուանա վաճառելու որոշում պետք է կայացնեն տեղական իշխանությունները:
Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ Հոլանդիայի մայրաքաղաք այցելողների մեկ երրորդը գալիս է սրճարաններում մարիխուանա գնելու օրինական հնարավորության համար:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)