Պակիստանում ծնողները սպանել են իրենց դստերը երիտասարդի հետ հանդիպելու պատճառով
Վերջին լուրեր
Պակիստանում ծնողները, այն բանից հետո, երբ իմացել են, որ իրենց 15-ամյա աղջիկը հանդիպում է մի երիտասարդի հետ, սպանել են նրան՝ վրան ծծմբական թթու լցնելով: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Տեղական ոստիկանության հաղորդած տեղեկություններով՝ հայրը ծեծել է աղջկան և կնոջ հետ նրա վրա ծծմբական թթու լցրել: Աղջիկը ծանր աստիճանի այրվածքներ է ստացել, սակայն ծնողները նրան հիվանդանոց չեն տեղափոխել մինչև հաջորդ օրը:
Հիվանդանոցի բժիշկը հաստատեց, որ աղջկան հիվանդանոց են բերել ծանր դրության մեջ, այրվածքները ծածկում էին մարմնի 70%-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)