Մեսսին չի քվեարկի Ռոնալդուի օգտին
Վերջին լուրեր
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին արդեն որոշել է, թե ում օգտին կքվեարկի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման պայքարում. տեղեկացնում է իսպանական մամուլը։
Արգենտինացի ֆուտբոլիստը միանշանակ գիտի, որ չի քվեարկի Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի օգտին։
«Անցած տարի քվեարկել եմ Չավիի, Ինյեստայի և Ագուերոյի օգտին։ Այս տարի նույնպես հաստատ կքվեարկեմ վերը նշված ֆուտբոլիստներից առաջին երկուսի օգտին, և կընտրեմ Իգուայինի, Դի Մարիայի և Ագուերոյի միջև»,-հայտարարել է Մեսսին։
Սակայն արգենտինացուն հիշեցրել են, որ Իգուայինն ու Դի Մարիան ընդգրկված չեն հավակնորդ 23 ֆուտբոլիստների թվում, ինչին Մեսսին պատասխանել է. «Այդ դեպքում հաստատ կքվեարկեմ Ագուերոյի օգտին»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից