ՕԵԿ համագումարը` դեկտեմբերի 22-ին
Վերջին լուրեր
Նոյեմբերի 1-ն տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը:
Կուսակցության քաղխորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր, ինչպես նաև որոշում է ընդունել «Օրինաց երկիր» կուսակցության 11-րդ արտահերթ համագումարն անցկացնել դեկտեմբերի 22-ին:
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քաղխորհրդին է ներկայացրել վերջերս Ռուսաստանի Դաշնություն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդգծել դրանց կարևորությունը, ինչը լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի անվտանգության ամրապնդման, այդ երկրների հետ ռազմատեխնիկական և տնտեսական համագործակցության խորացման և զարգացման գործում:
Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ ՉԺՀ-ում պաշտոնապես հայտարարվել է ՕԵԿ-ի և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև միջկուսակցական համագործակցության մասին:
ՕԵԿ քաղխորհուրդը, ի թիվս այս հարցերի, քննարկել է ներքաղաքական, ինչպես նաև արտաքին քաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր:
ՕԵԿ մամլո ծառայություն


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)