Սարգիս Հովսեփյանը դարձավ 40 տարեկան
Վերջին լուրեր
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանն այսօր դարձավ 40 տարեկան։
Հովսեփյանի նորամուտն ազգային հավաքականում եղել է 1992 թվականին, իսկ կարիերան ավարտելու մասին ֆուտբոլիստը հայտարարեց այս տարվա սեպտեմբերի 20-ին։ Հովսեփյանը հավաքականում անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի ռեկորդակիրն է (131 խաղ):
Հայ ֆուտբոլիստը ՈՒԵՖԱ-ի կողմից պարգևատրվել է մրցանակով՝ ազգային հավաքականների մակարդակով 100-ից ավել խաղի մասնակցելու համար:
Նշենք, որ Հովսեփյանի հրաժեշտի խաղն ազգային հավաքականում տեղի կունենա նոյեմբերի 14-ի Հայաստան-Լիտվա խաղի ժամանակ։
Լուրեր.com-ի անձնակազմը սիրով շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)