Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրելու է իր թեկնածությունը
Վերջին լուրեր
«Այսօր ես հայտարարում եմ նախագահական առաջիկա ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու մասին։ Սա ես անում եմ որպես ՀՀ քաղաքացի, ով կրում է պատասխանատվություն, կամք և մեղք դրա ապաքինման և թողության համար։ Հավաքական թեկնածության այս հայտին մասնակցության հրավեր եմ հղում երիտասարդներին, հանրային հոսանքների ակտիվիստներին, քաղաքական կուսակցությունններին, բոլոր հայերին և քաղաքացիներին, ովքեր հավատում են, որ մեր երկիրը մեկի սեփականությունը չէ, այլ Հայաստանի Հանրապետություն է։
Այս քայլին գնում եմ նրանց համար, ովքեր նախընտնրում են ոչ թե նախագահի ընտանիքը հարստանա, այլ աղքատանա, ովքեր ուզում են տեսնեն Հայաստանը ինքնիշխան երկիր։ Ես կրում եմ իմ քայլերի, իմ խոսքերի ողջ պատասխանատվությունը, մի բան, որ չեմ հանդուրժի նախագահներից, ընդդիմադիրներից, դա սուտն է ու կեղծիքը, որն արվում է։ Ես դա չեմ հանդուրժելու»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Ես միայն մեկ անգամ եմ լինելու նախագահի թեկնածու և այլևս ոչ մի անգամ»,-ասաց վերջինս։
Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը լքեց ակումբը՝ թույլ չտալով որևէ մեկին հարց հղել իրեն և խոստանալով բոլոր հարցերի պատասխանները տալ երկուշաբթի օրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)