Amnesty International-ը մեղադրում է սիրիացի ապստամբներին գերիների սպանության մեջ
Վերջին լուրեր
Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ գավառում ապստամբներն առանց պատճառի գնդակահարել են կառավարական բանակի գերի կողմից վերցված զինծառայողներին։ Այս մասին հայտնել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ծրագրերի փոխտնօրեն Էն Հարիսոնը. փոխանցում է РИА Новости-ին:
Նրա խոսքերով՝ կազմակերպությունն ունի տեսագրություններ, որոնցում զինյալները նախ ծեծում, ապա գնդակահարում են զինծառայողներին Իդլիբ գավառում տեղակայված դիրքերից մեկում. «Մենք հաստատում ենք, որ հնարավոր է, իրականացվել են ռազմական հանցագործություններ»,-ասել է Հարիսոնը, որի խոսքերը մեջբերում է Sky News հեռուստաընկերության արաբական տարբերակը:
Ըստ նրա՝ սիրիական ռեժիմի զինված հակառակորդներն անտեսում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
Իրավապաշտպաններին դեռ չի հաջողվել պարզել, թե ապստամբների որ խմբավորմանն են պատկանում զինյալները, որոնք խոշտանգել, ապա գնդակահարել են գերի վերցված զինծառայողներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)