Բրիտանացի միլիոնատերը զինամթերք է մատակարարել Իրանին
Վերջին լուրեր
Բրիտանացի 66-ամյա միլիոնատեր Քրիսթոֆեր Թափինը խոստովանել է, որ փորձել է հրթիռների բաղադրիչներ վաճառել Իրանին՝ շրջանցելով միջազգային պատժամիջոցները: Միլիոնատերն անազատության մեջ կանցկացնի 33 ամիս:
Թափինը պատրաստվում էր վաճառել Իրանին հրթիռային համակարգերի համար նախատեսված 50 մարտկոց: Ի սկզբանե անգլիացին հերքում էր մեղադրանքը, սակայն հետաքննությանը հաջողվեց գտնել անհերքելի ապացույցներ. հաղորդում է Reuters.-ը: Պարզվել է, որ հակաօդային պաշտպանության հրթիռների համար օգտագործվող «երկիր-օդ» դասի համակարգի համար նախատեսված մասերն Ամստերդամից պետք է փոխադրվեին Թեհրան:
Վճիռը կկայացվի հունվարի 9-ին: Ի սկզբանե Թափինին սպառնում էր 35 տարի ազատազրկում, սակայն ի վերջո վճիռը մեղմացվեց:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)