Կրճատե՛ք մարզպետարանների և նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը. Զարուհի Փոստանջյան
Վերջին լուրեր
Ազգային ժողովում այսօր շարունակվեցին 2013 թվականի բյուջեի քննարկումները:
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հուշեց, թե որտեղից կարելի է գումար վերցնել և տրամադրել գիտության և կրթության ոլորտին:
«Ես Ձեզ հուշեմ, որ եթե մարզպետարանների և նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը հիսուն տոկոսով կրճատվի, այդ դեպքում հնարավոր կլինի կրճատված գումարները փոխանցել գիտությանն ու կրթությանը»,-ասաց Փոստանջյանը:
Վերջինիս ի պատասխան՝ ֆինանսների փոխնախարարն ասաց. «Դուք ասում եք մարզպետարանների ծախսերը կրճատե՛ք, ասեք կոնկրետ, ո՞ր ծախսերը պետք է կրճատվեն»:
«Ժառանգության» պատգամավորն իր հերթին նշեց. «Հիմա կոնկրետ ասում եմ տեղը, դուք որոշեք, թե որտեղից ավելի արդյունավետ պետք է կրճատվի: Ես ասում եմ տեղը և տոկոսը՝ հիսուն տոկոս կրճատե՛ք մարզպետարանների և հիսուն տոկոս՝ նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:
Պավել Սաֆարյանն էլ նշեց, որ Փոստանջյանի կողմից առաջարկն ընդունելի չէ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)