Իվանիշվիլին ցանկանում է զրկել նախագահին մարզպետներին նշանակելու իրավունքից
Վերջին լուրեր
Վրաստանի կառավարությունն ուրբաթ օրը կայանալիք նիստի ընթացքում կքննարկի շրջաններում մարզպետների՝ ոչ թե նախագահի, այլ վարչապետի կողմից նշանակման մասին օրինագիծը. այս մասին նիստի մեկնարկից առաջ լրագրողներին հայտնել է Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային կառավարման նախարար Դավիդ Նարմանիան. հաղորդում է Интерфакс-ը:
«Շրջանների մարզպետները կառավարության ներկայացուցիչներն են, համակարգում են ծրագրեր, որոնք իրականացնում են նախարարությունները, այդ իսկ պատճառով մարզպետներին պետք է նշանակի վարչապետը, ոչ թե նախագահը»,-ասել է Նարմանիան: Նա նաև նշել է, որ տվյալ օրինագիծը սահմանադրական փոփոխությունների չի ենթարկվում և կարող է ընդունվել խորհրդարանում ձայների մեծամասնությամբ:
Ներկա դրությամբ բոլոր մարզպետները նշանակված են Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)