Ազատ են արձակվել «Հակահարված» նախաձեռնության անդամները
Վերջին լուրեր
Քիչ առաջ ազատ են արձակվել «Հակահարված» նախաձեռնության անդամներ Թաթուլ Սարոյանն ու Արտակ Գևորգյանը: Այս մասին Վերքաննիչ դատարանի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ հայտարարեց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորյանը։
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Լուրեր.com–ը, «Հակահարված» նախաձեռնության անդամներին տեղափոխել էին ոստիկանության Կենտրոնի բաժին։
Տղաներին ձերբակալել էին այսօր առավոտյան, երբ նրանք փորձել են ոստիկանական բռնությունների դեմ ակցիա իրականացնել Երևանի Պետական համալսարանի մոտ՝ Ալեք Մանուկյան փողոցում՝ կապված այսօր՝ ժամը 13:00-ին Վերաքննիչ քրեական դատարանի մոտ կայանալիք «Հայաստանն առանց քաղբատարկյալների» ցույցի հետ:
Նշենք նաև, որ ակցիան քիչ առաջ է մեկնարկել։ Դատական նիստը, որ նախատեսված էր 13.00–ին, ընդմիջվել է 40 րոպեով։
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիային են մասնակցում նաև «Ժառանգություն» և ԲՀԿ երիտասարդական կազմակերպությունների անդամներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)