ՀԱԿ ակտիվստների գործով դատավարությանը ներկա են ԲՀԿ պատգամավորներ
Վերջին լուրեր
Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ դատարանում մեկնարկեց ՀԱԿ ակտիվիստների գործով հերթական դատավարությունը։
Դատավորին պաշտպան կողմը ներկայացրեց միջնորդություն՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխարինել և ազատ արձակել։ «Չկան բավարար և անհրաժեշտ հիմքեր»,–ասաց փաստաբան Վահե Գրիգորյանը։
ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն իր հերթին նշեց, որ ոչ միայն հիմքեր չկան իրեն կալանքի տակ պահելու, այլև քրեական գործում առկա են փաստեր, որ ինքը մեկ վայրկյան շուտ պետք է ազատության մեջ լինի։
Նիստը շարունակվում է։
Նշենք, որ դատական նիստին ներկա են նաև ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Էլինար Վարդանյանը։
Ավելացնենք, որ այս պահին Վերաքննիչ դատարանի դիմաց շարունակվում է «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)