Վիճաբանություն դատարանում ՀԱԿ ակտիվիստների գործի քննության ժամանակ (տեսանյութ)
Վերջին լուրեր
Այս պահին Վերաքննիչ դատարանի ներսում և դրսում խառնաշփոթ իրավիճակ է։ Դատավորը հեռացել է խորհրդակցության, իսկ ներսում նիստին ներկա անձինք իրենց բողոքն են արտահայտում մեղադրող դատախազին՝ կոչելով նրան «ծախված»։ Դատախազը և վիճաբանող անձը դուրս եկան դատարանի դահլիճից՝ իրենց հարաբերությունները պարզելու:
Իսկ դրսում ակցիայի մասնակիցները գոռում են «Ամոթ...ամոթ»։ Դահլիճում ներկա անձինք բացեցին դատարանի պատուհանները, որպեսզի դրսի բողոքի ձայնը լսելի լինի նաև ներսում, բայց դատարանի աշխատակիցները խոչընդոտեցին և փակեցին պատուհանները, պարզաբանելով, որ իրենք հրաման ունեն։
Վիճաբանությունը շարունակվում է։
Դրսում տիրող իրավիճակը դիտեք կից տեսանյութում.


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)