Քրիստոֆեր Նոլանը առաջին ռեժիսորն է, ով կորոնավիրուսից հետո անձամբ է մեկնել Չինաստան՝ ներկայացնելու իր «Օփենհայմերը»
ԼուսանկարներՌեժիսոր Քրիստոֆեր Նոլանը Պեկինում անցել է կարմիր գորգի վրայով՝ տեղացիներին ներկայացնելու իր նոր՝ «Օփենհայմեր» ֆիլմը, հաղորդում է Deadline-ը։
Ժապավենի պրեմիերայից հետո լրատվամիջոցները գրեցին, որ Նոլանը կարողացել է «ստիպել սրտերին ավելի արագ բաբախել», քանի որ նա դարձել է առաջին ռեժիսորներից մեկը, ով վերսկսել է հյուրախաղերը դեպի Չինաստան՝ կորոնավիրուսային համաճարակի բռնկումից հետո։
«Օփենհայմերը», ինչպես հայտնի է, կենսագրական ֆիլմ է ամերիկացի ֆիզիկոս և ատոմային ռումբի ստեղծող Ռոբերտ Օփենհայմերի (Կիլիան Մերֆիի դերակատարմամբ) մասին։ Ֆիլմում նկարահանվել են նաև Էմիլի Բլանթը, Մեթ Դեյմոնը, Ռոբերտ Դաունի կրտսերը, Ֆլորենս Պյուգը, Գարի Օլդմանը, Ռամի Մալեկը, Քենեթ Բրանան և Ջոշ Հարթնեթը։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2023 թվականի հուլիսի 21-ին։