Դա շատ կարևոր իրադարձություն է. հորդորում եմ անել դա. Մարությանը Աջափնյակում է. «Հրապարակ»
ՀասարակությունՍիրելի երևանցիներ, Աջափնյակի մեր սիրելի բնակիչներ, սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններն են, որտեղ երևանցիները պիտի ընտրեն Երևանի ապագա քաղաքապետին։ Դա շատ կարևոր իրադարձություն է մեր մայրաքաղաքի համար։ Խնդրում եմ ու հորդորում եմ անպայման գնալ ընտրություններին։ Այս մասին քիչ առաջ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ Աջափնյակում բարձրախոսով հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Գրում է Հրապարակը։
«Սիրելի աջափնյակցիներ, եթե որոշեք, որ ընտրելու եք մեզ, ապա ես ուզում եմ հիշեցնեմ մեր համարը։ Մեր համարը այս ընտրություններով թիվ 7 է։ Աստված պահապան ձեզ, ձեզ առողջություն եմ մաղթում»,- ասաց Մարությանը։