Բողոքի ակցիայի մասնակիցները բացել են ՌԴ դեսպանությանը հարակից փողոցը
ՀասարակությունՀայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով պատասխանել իրենց՝ Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից երեք հայ երիտասարդների առեւանգման հետ կապված հարցերին:
Նրանք, որպես անհնազանդության դրսեւորում, փակել են դեսպանատան հարակից փողոցը և ավելի ուշ բացել այն։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։