Հիմա էլ կարող եմ սևերի և սպիտակների բաժանելու պնդումն անել. Հայկ Մարության
ՔաղաքականԵրևանի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ հիմա էլ կարող է սևերի և սպիտակների բաժանելու պնդումն անել։
«Ես իմ ելույթում ոչ թե հասարակությանն եմ բաժանել սևերի ու սպիտակների, այլ հստակ խոսել եմ քաղաքական ուժերի մասին։ Այսինքն՝ փորձել եմ քաղաքական ուժերին դասակարգել։ Ինչպես։ Կան երկու տիպի քաղաքական ուժեր, երբ որ սուր է պրոցեսները։ Քաղաքական ուժեր, որոնք դեմ են գնում ժողովրդին, չեն ուզում, որ Հայաստանը զարգանա, որոնք տապալում են պետության զարգացումը։ Եվ քաղաքական ուժեր, որոնք ժողովրդի կողքին են, ուզում են բարձրացնել, այդ ամենն առաջ տանել»,-ասաց Հայկ Մարությանը:
Նա նշեց, որ ակնկալում է՝ 50+ տոկոս հավաքել կայանալիք ընտրություններում և միանգամից կազմել քաղաքային իշխանություն։ Մարությանը վստահեցրեց, որ իր թիմը չի համագործակցելու ՔՊ–ի և նախկին իշխանությունների հետ։
«Մնացած տարբերակները քննարկելի են»,- հավելեց Մարությանը։

















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը