Հեղափոխությամբ իշխանության եկածներն իրավունք չունեն պարգևավճար վերցնել. Հայկ Մարության
Իմ բոլոր 23 անշարժ գույքերը ես ձեռք եմ բերել մինչև 2018-ին քաղաքապետի պաշտոնը ստանձնելը: Այս մասին Երեւանի Աջափնյակի վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա նշեց, որ, իսկապես, այս ընթացքում այստեղի իր անշարժ գույքը տվել է վարձով, որ կարողանա իր ամսական ծախսերը հոգալ: «Իսկ եվրոպական անշարժ գույքը գրեթե եկամուտ չի բերում, և եթե այն վարկով է, վարկը հազիվ է փակում այդ գույքը»,-ասաց Մարությանը:
Նա ընդգծեց, որ քաղաքապետ եղած ժամանակ ոչ մի անգամ պարգեւավճար չի ստացել եւ դա իր սկզբունքային որոշումն է եղել. «Իմ սկզբունքներից դուրս է պարգեւավճար ստանալը եւ ասեմ՝ ինչու։ Տեխնոկրատին, որը մասնագետ է, պարգեւավճար տալ կարելի է, բայց մարդիկ, որոնք հեղափոխություն են արել, եկել են իշխանության, իմ կարծիքով, իրավունք չունեն վերցնել պարգևավճար: Չեն կարող մյուս օրվանից ավելի լավ ապրել, քան ժողովուրդը:
Ես հիմա էլ իմ աշխատանքով շատ ավելի մեծ գումարներ եմ աշխատում, քան երբ քաղաքապետ էի»:

















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը