Անասնաբույժը ֆրանսիական բուլդոգի ստամոքսում 11 խաղալիք բադ է հայտնաբերել
ԱյլԱնասնաբույժը ֆրանսիական բուլդոգի ստամոքսում տասնմեկ ռետինե բադ է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է NY Post-ը։
Լյու անունով Շանհայի բնակչուհու խոսքով՝ ինքը երբեք չէր մտածի, որ իր ընտանի կենդանին ուտում է իր հավաքածուի ռետինե բադերը, եթե չնկատեր մի քանի խաղալիքների կորուստը։ Նա որոշել է ամեն դեպքում շանը տանել անասնաբույժի մոտ և սարսափել է, երբ բժիշկները շան ստամոքսի ռենտգեն են արել և ներսում առնվազն հինգ խաղալիք հայտնաբերել: Ֆրանսիական բուլդոգին անմիջապես վիրահատել են, և նրա ստամոքսից տասնմեկ ռետինե խաղալիք են հանել։
Pet Educate կազմակերպությունում նախազգուշացրել են, որ ռետինե խաղալիքները կարող են չափազանց վտանգավոր լինել շների համար: