Ինչ իրավիճակ է Լարսում Լույս չի լինի. հասցեներ Բժիշկը զգուշացրել է կծու սննդի պատճառով ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկի մասին Կրասնոյարսկի երկրամասում թռիչքի ընթացքում ուղևորատար ուղղաթիռի պատուհանն ընկել է CNN․ Զելենսկին աջակցել է Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին Կողոպուտ, սպանություն և ինքնության գողություն․ Ավստրալիայում փախուստից 30 տարի անց երկրի ամենաաղմկահարույց հանցագործներից մեկը կկանգնի դատարանի առաջ Պուտինը Կադիրովի 20-ամյա որդուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով Մաքսանենգները փոխում են մարտավարությունը. 140 միգրանտ մեկ նավակով հասել է Բրիտանիա Սեպտեմբերի 7-13-ի ֆինանսական հորոսկոպը. ով կշահի այս շաբաթվա նոր եկամուտից, և ով կբախվի թաքնված ծախսերի Տարոյի աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար. Ցուլ՝ ամրապնդեք այն, ինչ արդեն արդյունքներ է բերում, Կարիճ՝ թողեք անցյալը, առանց նորից վախենալու Օլիմպիական եռակի չեմպիոնը վերադառնում է մեծ սպորտ Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում 

ՀՀ վարչապետը կրկնում է այն նույն սխալները, որոնք թույլ է տվել 2020 թվականի պատերազմից առաջ․ «Կոմերսանտ»

Համաշխարհային Մամուլ

Ռուսաստանը չի վախենում իր դաշնակցին՝ ի դեմս Հայաստանի, կորցնելուց։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսպես է պատասխանել երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակի մասին հարցին։ Իրավիճակը սրվեց, երբ Երևանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վատթարացման և Մոսկվայի կողմից օգնության բացակայության մասին: Այս ֆոնին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետ է կանչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում մշտական ​​դեսպանին։ Ճիշտ է, ինչպես ասել է Պեսկովը, Կրեմլը դեռ պաշտոնական ազդակներ չի ստացել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին։ «Կոմերսանտ»-ի սյունակագիր Մաքսիմ Յուսինը Հայաստանի իշխանությունների վերջին քայլերը հաջողված չի համարում։

«Ռուսաստանի հարաբերություններում ծանր ճգնաժամ է առաջացել իր մերձավոր դաշնակիցներից մեկի՝ ՀԱՊԿ անդամ Հայաստանի հետ։ Կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալական թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվայի հետ ռազմավարական դաշինքի կուրսը սխալ էր։ Նրա կինը գնում է Կիև և հանդիպում նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Երեւանը նաեւ մարդասիրական օգնություն է ցուցաբերել Կիեւին ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ։ Եվ վերջապես, Հայաստանը ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում, և իր ներկայացուցչին հետ է կանչում ՀԱՊԿ-ից՝ փոխարենը ոչ մեկին չուղարկելով։

Այն ամենը, ինչ տեղի է ունենում, հիշեցնում է հուսահատության ժեստ: Նիկոլ Փաշինյանին չես կարող նախանձել. նա հայտնվել է գրեթե անելանելի վիճակում»,– գրում է հեղինակը։

Յուսինը հիշեցրել է, որ Ադրբեջանը ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին՝ օգտագործելով ռուսական «Z»-ի և «V»-ի նման տակտիկական նշաններ։

«Եվ կարելի է միայն կռահել՝ այն կսահմանափակվի միայն Լեռնային Ղարաբաղով (իսկ հայերը Ստեփանակերտը պահելու շատ քիչ հնարավորություններ ունեն), թե՞ նախագահ Իլհամ Ալիևը կօգտվի ստեղծված իրավիճակից՝ լուծելու բոլոր վիճահարույց հարցերը, այդ թվում՝ դեպի Նախիջևան միջանցքի ճեղքումը, այս անգամ Հայաստանի տարածքով։

Իսկ Բաքվի համար իրավիճակն ավելի բարենպաստ է, քան երբևէ։ Նախ՝ ուժերի հավասարակշռությունը, ինչպես ցույց տվեց 2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմը, ակնհայտորեն նրա օգտին է։ Երկրորդ, Ադրբեջանը շարունակում է ապավինել իր հիմնական դաշնակցի՝ Թուրքիայի գրեթե անսահմանափակ աջակցությանը։

Երրորդ՝ հայերը նման դաշնակիցներ չունեն։ Ռուսաստանը, եթե նույնիսկ ցանկանար օգնության հասնել նրանց, չափազանց խորը խրված է Ուկրաինայում և հազիվ թե իրեն թույլ տա երկրորդ ճակատ բացել։ Իսկ Արևմուտքը հեռու է և ռազմական առումով չի կարող ազդել իրադրության վրա, իսկ տնտեսապես ինքն էլ մեծապես կախված է ադրբեջանական նավթի և գազի մատակարարումից, որը մասամբ փոխարինում է ռուսականին։

Ուստի դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն խիստ պատժամիջոցներ կկիրառեն Բաքվի դեմ նույնիսկ ի պատասխան Ղարաբաղում ռազմական գործողության և խաղաղ բնակիչների մահվան։

Գտնվելով փակուղում` Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, արդեն մտածում է, թե ինչպես բացատրի իր հայրենակիցներին ապագա պարտությունն ու ապագա հնարավոր զիջումները։ Թվում է, թե նրա պաշտպանության գիծն այսպիսին է լինելու. ամեն ինչում մեղավոր է Մոսկվան, նա էր, որ իր դաշնակցին թողեց բախտի քմահաճույթին և՛ երեք տարի առաջ, և՛ հիմա, հենց նա է թույլ տալիս Բաքվին իրականացնել Ղարաբաղի շրջափակումը։ եւ հայերի թիկունքում բանակցում է Իլհամ Ալիեւի հետ։

Փաշինյանին կարելի էր հասկանալ զուտ էմոցիոնալ առումով։ Բայց մեծ քաղաքականության մեջ էմոցիաների համար տեղ չպետք է լինի։

Մի ծայրահեղությունից մյուսը շտապելով՝ Հայաստանի վարչապետը կրկնում է այն նույն սխալները, որոնք թույլ է տվել 2020 թվականի պատերազմից առաջ, և որոնք ճակատագրական դարձան իր ժողովրդի համար։

Չի կարելի միաժամանակ սադրել գլխավոր թշնամուն՝ Ադրբեջանին, և ցուցադրաբար մարտահրավեր նետել միակ տեսականորեն հնարավոր պաշտպանին՝ Կրեմլին։

Աշխարհաքաղաքական այն աննախանձելի դիրքում, որում հայտնվել է Հայաստանը, նման մոտեցումը դժվար թե կարելի է անվանել հեռատես ու պրագմատիկ։ Մոսկվայի հետ գիտակցված կլինչը, որի մեջ մտել է Երևանը, միայն խրախուսում է Բաքվին գնալ ավելի վճռական, ավելի համարձակ քայլերի։

Որովհետև նույնիսկ այսօր, նույնիսկ ուկրաինական հակամարտության ամենաթեժ պահին, միակ մարդը, ով կարող էր Իլհամ Ալիևին համոզել զսպվածություն ցուցաբերել և չափավորել իր ախորժակները, Վլադիմիր Պուտինն է։ Բայց այսօր, հայ-ամերիկյան զորավարժությունների և Փաշինյանի կնոջ՝ Կիև կատարած այցի ֆոնին, դժվար է պատկերացնել, որ ՌԴ նախագահը կցանկանա դա անել»,– գրել է հեղինակը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ իրավիճակ է ԼարսումԼույս չի լինի. հասցեներԲժիշկը զգուշացրել է կծու սննդի պատճառով ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկի մասին Կրասնոյարսկի երկրամասում թռիչքի ընթացքում ուղևորատար ուղղաթիռի պատուհանն ընկել է CNN․ Զելենսկին աջակցել է Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին Կողոպուտ, սպանություն և ինքնության գողություն․ Ավստրալիայում փախուստից 30 տարի անց երկրի ամենաաղմկահարույց հանցագործներից մեկը կկանգնի դատարանի առաջ Պուտինը Կադիրովի 20-ամյա որդուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով Մաքսանենգները փոխում են մարտավարությունը. 140 միգրանտ մեկ նավակով հասել է Բրիտանիա Սեպտեմբերի 7-13-ի ֆինանսական հորոսկոպը. ով կշահի այս շաբաթվա նոր եկամուտից, և ով կբախվի թաքնված ծախսերիՏարոյի աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար. Ցուլ՝ ամրապնդեք այն, ինչ արդեն արդյունքներ է բերում, Կարիճ՝ թողեք անցյալը, առանց նորից վախենալու Օլիմպիական եռակի չեմպիոնը վերադառնում է մեծ սպորտ Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Վրաստանը Ղազախստանին է արտահանձնել 1,5 մլն դոլարի անշարժ գույքի խարդախության մեջ կասկածվող անձին Ռյազանի նավթավերամշակման գործարանին հարվածից շարքից դուրս է եկել հզորությունների ավելի քան 77%-ը «Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է Նոր առաջարկներ՝ պատերազմի ավարտի շուրջ․ Զելենսկին մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է Ցորենի գինն իջել է. բայց երբեք մեր սպառողը չշահեց․ պատգամավոր Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Սպասվում է կարկուտ, անձրև․ Եղանակն առաջիկա օրերինՈ՞ր հասցեներում ջուր չի լինի սեպտեմբերի 7-ինԿարիճ, Խոյ, Երկվորյակներ և Այծեղջյուր՝ Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ երկուշաբթի, սեպտեմբերի 7-ի համար Կարտելների ստորգետնյա պատերազմը․ ինչպես են թմրավաճառները Մեքսիկայից ԱՄՆ թունելներ փորում ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը Շոգը չորացնում է արոտավայրերը և վնասում պանիրը․ Ֆրանսիան բախվել է կլիմայական նոր մարտահրավերի Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները․ տեսական քննության հարցաշարից մինչև լիցենզավորված ավտոդպրոցներ Քաղաքական գործիչների տվյալները հայտնվել են համացանցում UFC-ի նախագահի կոշտ արձագանքը Արման Ծառուկյանի պնդումներին Այս պատերազմը պետք է արդար ավարտվի․ Զելենսկի Գազամատակարարման վթարային դադարեցում. ո՞ր հասցեներում գազ չի լինի Թրամփը թխահե՞ր է դարձել. ԱՄՆ նախագահի նոր սանրվածքը պայթեցրել է սոցցանցերը (Լուսանկարներ) Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ Թրամփը ցանկանում է ոչ միայն ավարտել պատերազմը, այլև երկարաժամկետ խաղաղություն հաստատել Ուկրաինայում․ Քուշներ 2 մլրդ 407 մլն դրամ՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նորոգման համար (տեսանյութ)16-ամյա վարորդը «Մերսեդես»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել Է. ՌԴԱվերածություններ Գեղարոտում ուժգին քամու հետևանքով․ տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ Կենդանակերպի 4 նշաններ, որոնք կհաղթահարեն խոչընդոտները և կօգտվեն հաջողակ հնարավորությունից սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Իսրայելից վերջին երեք տարում գրեթե 1,4 հազար բժիշկ է հեռացել․ տասնամյակի ընթացքում ցուցանիշն աճել է 94%-ով Օվերչուկ․ Հայկական արտադրանքի արտահանման վերահասցեավորումը չի փոխարինել ռուսաստանյան շուկային Փարիզի արվարձանում գազի պայթյունից 2-ամյա երեխա է զոհվել Հռոմի պապ Լևոն XIV-ն հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. ՄանրամասներԿաբո Վերդեում դեռահասներով լի ավտոբուսն ընկել է կիրճը. Կան զոհեր«Միսս աշխարհ 2026» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչը Ի՞նչ է քննարկել Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ. Կրեմլում բացահայտել են բանակցությունների առանցքային թեմաները
Ամենադիտված