Այս պահին գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը ՀՅԴ գրասենյակում խորհրդակցության են
ՀասարակությունԱյս պահին գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը ՀՅԴ գրասենյակում խորհրդակցության են: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ չցանկանալով հստակեցնել, թե որ ուժերի մասին է խոսքը, հաղորդում է News.am–ը:
«Խորհրդակցությունից հետո քաղաքական ուժերն իրենք հանդես կգան հայտարարությամբ, կամ կկիսեն իրենց տպավորությունները, եւ առաջարկների մասին ավելի մանրամասն կխոսեն:
Կան քայլերի ու առաջարկների մասին հստակ պատկերացումներ, որոնք հիմա քննարկվում են»,-ասաց նա: