Իսպանիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
Արտաքին Քաղաքական
Իսպանիայի կառավարությունը հայտարարությամբ է հանդես եկել` դատապարտելով Արցախի դեմ ուժի կիրառումը:
«Իսպանիայի կառավարությունը խստորեն դատապարտում է Ղարաբաղի շրջանի դեմ զինված ուժերի կիրառումը և ցավում է մարդկային կյանքերի կորստի համար: Իսպանիան աջակցում է Եվրամիության միջնորդական ջանքերին ու կոչ է անում ադրբեջանական իշխանություններին անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու վերսկսել երկխոսությունը՝ հասնելու խաղաղ կարգավորման՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի»:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան