Հավերժ փա՜ռք և խոնարհում․ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
ՀասարակությունԱյսօր Հայաստանի անկախ հանրապետությունը նշում է իր 32-ամյակը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանը հանրաքվեով դուրս եկավ Խորհրդային միության կազմից ու դարձավ անկախ պետություն:
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին։
«Հավերժ փա՜ռք և խոնարհում:
Պայքա՜ր ի հարգանս հերոսների գործի և հիշատակի»,-ասված է հաղորդագրության մեջ։