Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովին Սիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել է Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներ ՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալ Վազքի միջազգային մրցույթ․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ․ Գագիկ Ծառուկյանը՝ Կենտրոն ՔԿՀ-ից Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանը Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր․ Շարմազանով Մոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարք 

Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության տոնի առիթով

Հասարակություն
Սեպտեմբերի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանք։
 
Հոգևորականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի և Արցախի մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու անվտանգ կյանքի համար։
Մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական ուղերձը հղեց համայն հայ ժողովրդին։
 
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր համախմբվել ենք սրբազան այս կամարների ներքո միասնական աղոթք մատուցելու առ Աստված Հայաստան և Արցախ նվիրական մեր հայրենիքի խաղաղության և մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար:
 
Հայոց անկախ պետականության վերակերտման երեսուներկուերորդ տարեդարձը դիմավորում ենք մեծ տագնապների ու անհանգստությունների և նոր կորուստների ցավի մեջ։ Մեր մտքերն ուղղված են հայրենի Արցախ աշխարհին, որտեղ տևական ահաբեկումներից, բռնաճնշումներից և ավելի քան ինը ամիսների ամբողջական շրջափակումից հետո Ադրբեջանը ռազմական լայնածավալ գործողություններ վերսկսեց՝ շարունակելով ցեղասպան իր քաղաքականությունը արյունալի ոճրագործություններով:
Մեր ժողովուրդը Արցախում այսօր կանգնած է գոյաբանական սոսկալի սպառնալիքների առջև: Հարյուր տարի անց քաղաքակիրթ աշխարհի հայացքի ներքո մեր ժողովուրդը վերստին ճաշակում է դառնությունը ցեղասպանության։ Վերստին ազատ ու անկախ կյանքի ու ազգային պատկանելիության համար հայը վճարում է իր կյանքով ու իր արյամբ։
 
Մենք հրաժարվում ենք հավատալ, որ քսանմեկերորդ դարի աշխարհում շարունակում է գործել ուժի իրավունքը, հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել կանխելու համար եղեռնագործությունը Արցախում: Մեր կոչն ենք ուղղում միջազգային կառույցներին, բարեկամ պետությունների ղեկավարներին՝ անհետաձգելի և առավել ազդու միջոցներ գործադրելու Ադրբեջանի ցեղասպան գործողությունները կասեցնելու համար:
 
Կոչ ենք ուղղում մեր երկրի իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական, հասարակական գործիչներին՝ ամեն ջանք ներդնելու արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար։ Ազգային մեր կյանքում երկպառակությունը, կործանարար անտարբերությունը, քաղաքական ներհակությունները, հասարակական բևեռացվածության պատճառով համախմբվելու անկարողությունը նորանոր հարվածներ պիտի հասցնեն մեր ազգին և հայրենի պետականությանը։
 
Մեզ պետք է միաբանություն՝ փորձությունները հաղթահարելու և վերհառնելու համար, անդավաճան հայրենանվիրում՝ պետության անվտանգությունն ապահովելու և հզորանալու համար, պատասխանատվություն ու բարձր գիտակցություն՝ համազգային ու պետական մեր շահերի պաշտպանության և նվիրական իղձերի իրականացման համար։
 
Արցախի հավատավոր սիրելի զավակներ, Հայրական Մեր օրհնությունն ու աղոթքն ենք բերում ձեզ և Մեր զորակցությունը հայտնում Արցախի իշխանություններին։ Ծանր պատասխանատվության առջև եք կանգնած և, ցավոք, միայնակ եք կրում ձեր տառապանաց խաչը։ Մեր ցավն ու վիշտն ընդհանուր է, մեր կորուստների և հայրենի երկրին հասցված դաժան հարվածների դառնությունն ու տխրությունը ամենքիս սրտերում են։
 
Վճռական այս պահին թող Աստված ապավեն լինի, մխիթարի ու գոտեպնդի ձեզ՝ դիմակայելու նեղություններին ու դժվարություններին, և Տիրոջ ողորմությամբ ձեր և ձեր զավակների կյանքի ընթացքը լինի անվտանգ ու ապահով։
 
Այս ծանր իրավիճակում, մեր պատմության փոթորկահույզ ժամանակները հաղթահարած մեր նախնյաց օրինակով, հույսով և հավատով զինվենք ու զորանանք՝ ըստ սաղմոսերգուի խոսքի. «Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տեր, ինձ հետ ես» (Սաղմ. 22.5)։
 
Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, միասնաբար աղոթք բարձրացնենք առ Երկնավոր Տերը՝ հայցելով, որ Բարձրյալն Աստված խաղաղության Իր շնորհները հեղի հայոց աշխարհին, ամուր ու հաստատուն պահի հայոց պետականությունը և ազգասիրության ու հայրենասիրության մեջ՝ վճռական ու անսասան մեր ժողովրդին:
Տիրոջ սերը, շնորհը և խաղաղությունը թող լինեն մեզ հետ այժմ և միշտ. ամեն»։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լուլա դա Սիլվան խոստացել է վերընտրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերի համար լայնածավալ աջակցության փաթեթ մեկնարկելԹուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. ՄիրզոյանՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովինՍիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել էԹրամփը հայտարարել է Ալյասկայից Թայվան գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի մասինԱմուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալԶելենսկի. ԱՄՆ-ը երեկ երեկոյան կրկին չկարողացավ հետախուզական տվյալներ տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին կժամանի Լոնդոն՝ Սթարմերի հետ բանակցությունների Վազքի միջազգային մրցույթ․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՏնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ․ Գագիկ Ծառուկյանը՝ Կենտրոն ՔԿՀ-իցԹայվանը կարող է մինչև ամսվա վերջ ԱՄՆ-ից ստանալ վեց նոր F-16V կործանիչներ Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանըԱլեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր․ ՇարմազանովՄոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարքԹրամփը Բայդենին անվանել է Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության պատասխանատուներից մեկը ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկմանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկմանWSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԲագան. հազարավոր տաճարների հովիտըՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակԵրևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել էԹրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունըՍամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. ՓաշինյանՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում
Ամենադիտված