ՀՀ ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին հորդորում է զերծ մնալ հակաօրինական արարքներից
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ակցիաների մասնակիցներին հորդորելով զերծ մնալ հակաօրինական արարքներից:
«Վերջին օրերին մայրաքաղաքում անցկացվող ակցիաների ժամանակ մասնակիցների կողմից արձանագրվում են տարբեր խախտումներ։
Հորդորում ենք զերծ մնալ հակաօրինական արարքներից, չոտնահարել այլոց իրավունքները։
ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում և շարունակելու է իրականացնել հասարակական կարգի պահպանմանն ու հասարակական անվտանգությանն ապահովմանն ուղղված միջոցառումներ։
Հակաօրինական արարքներ թույլ տված բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքն ու չոտնահարել այլոց իրավունքները»,-ասված է Ոստիկանության տարածած հայտարարության մեջ: