Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովին Սիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել է Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներ ՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալ Վազքի միջազգային մրցույթ․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ․ Գագիկ Ծառուկյանը՝ Կենտրոն ՔԿՀ-ից Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանը Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր․ Շարմազանով Մոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարք 

Պետք է ապահովել մարդասիրական օգնության անխոչընդոտ հասանելիությունը ԼՂ-ում․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական

Արտաքին Քաղաքական
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի հարցերով օգնական Միրոսլավ Ենչան Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի բացման ժամանակ հայտարարեց, որ ԼՂ դեմ ռազմական ագրեսիան սկսելուց առաջ այդ մասին Ադրբեջանը տեղյակ է պահել ռուս-թուրքական համակարգման կենտրոնին և ՌԴ խաղաղապահներին, հաղորդում է «Լուրեր»–ը: 
 
«Զարգացումները հանգեցրին ռազմական գործողությունների կտրուկ սրացման: Ադրբեջանական ԶՈՒ-ն հատեց շփման գիծը: Ստացվեցին մահվան դեպքերի մասին տեղեկություններ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Սկսվեց մի քանի հազար մարդկանց տարհանումը ԼՂ ներսում: 
 
ՌԴ խաղաղապահ զորակազմն արձանագրեց բազմաթիվ խախտումներ: ՄԱԿ-ը, որը ներկա չէ նշված տարածքում կամ ՌԴ խաղաղապահների մանդատի ներքո գտնվող այլ տարածքում, ի վիճակի չէ հաստատել տարբեր պնդումները և մեղադրանքները: Թույլ տվեք, այնուամենայնիվ, հիշատակել գլխավոր քարտուղարի ծայրահեղ մտահոգությունն այն առումով, որ վերսկսվել են մարտական գործողությունները, որոնց պատճառով քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ են զոհվել: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատար Ֆոլկեր Թյուրկը նույնպես մտահոգություն է հայտնել ԶՈՒ-ն քաղաքացիական անձանց նկատմամբ կրկին գործադրելու առթիվ: Նա նշել է, որ շատ կարևոր է վերադառնալ խաղաղության գործընթացին և աշխատել համաձայնության ուղղությամբ, որի հիմքում կլինի մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: 
 
Գլխավոր քարտուղարը բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում խստագույնս հետևել 2020թ նոյեմբերի հայտարարության համաձայն սահմանված հրադադարին և շարունակել կատարել իրենց պարտականությունները, հատկապես նրանք, որոնք կապված են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի հետ: 
 
Պարոն նախագահ, սրացումը տեղի ունեցավ, երբ նախորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, խիստ անհրաժեշտ առաքումներ էին տեղ հասել՝ ցորեն, ալյուր, կարևորագույն բժշկական պարագաներ՝ զուգահեռաբար Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով:  Խորհրդի անդամները, թերևս, կհիշեն, որ վերջին ամսվա ընթացքում քաղաքացիական անձանց տեղաշարժի և մարդասիրական օգնության հասանելիության հարցերը լարվածության և կտրուկ քննարկումների աղբյուր են եղել Բաքվի և Երևանի միջև: Գլխավոր քարտուղարը շարունակում է խորապես մտահոգված մնալ իրավիճակի սրացման հետևանքներով, որոնք կապված են փխրուն մարդասիրական իրավիճակի հետ: Նա բոլոր կողմերին կոչ է անում հրատապորեն ապահովել մարդասիրական օգնության անխոչընդոտ հասանելիությունը դրա կարիքն ունեցող քաղաքացիական անձանց: 
 
Մենք նաև արձանագրում ենք, որ ԿԽՄԿ-ն մտահոգություն է հայտնել տարածաշրջանում բնակվող առանց այդ էլ խոցելի բնակչության համար վերջին դեպքերի մարդասիրական հետևանքների վերաբերյալ: Վերհիշելով, որ արդեն մի քանի ամիս խիստ սահմանափակ է բուժօգնության և հիմնական պարագաների հասանելիությունը՝ ԿԽՄԿ-ն գնահատել է, որ իրավիճակը, հավանաբար, կխորացնի նրանց տառապանքը: 
 
Պարոն նախագահ, վերջին մի քանի օրերի զարգացումները պետք է դիտարկել մշտական դարձած՝ հրադադար կանոնավոր խախտումների ընդհանուր օրինաչափությունների շրջանակում: Երեկ դադարել են մարտական գործողությունները, բայց տեղում իրավիճակը մնում է հեղհեղուկ: Մենք նաև գիտակցում ենք, որ որպես դրական քայլ՝ տեղի բնակչության ներկայացուցիչները և Ադրբեջանի կառավարությունը հանդիպել են այսօր՝ մի քանի ժամ առաջ, և նախնական քննարկում ունեցել: 
 
Ավարտելով՝ կոչ ենք անում տևականորեն վերջ դնել բոլոր մարտական գործողություններին: Իրավիճակի հետագա սրացումը կհանգեցնի մարդկային զոհերի, կորուստների, տառապանքի և միջազգային աջակցություն վայելող խաղաղության ջանքերը կխափանվեն: Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և էական կարիքները հոգալը, այդ թվում՝ նրանց մարդու իրավունքները պաշտպանելը պետք է գերակայություն լինեն: Իրական երկխոսությունն Ադրբեջանի և տարածաշրջանի ներկայացուցիչների միջև, ապահովելով լիարժեք ներգրավումը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացին, միևնույն ժամանակ ապագային ուղղված միակ կայուն ընթացքն է: 
 
Քարտուղարությունը շարունակելու է կապ պահպանել բոլոր շահագրգիռ կողմերի և դերակատարների հետ և պատրաստակամություն է հայտնում աջակցել խաղաղությանն ուղղված ընթացիկ ջանքերին: Քարտուղարությունը նաև պատրաստ է իրականացնել մարդասիրական կարիքների գնահատում, եթե ստանա հասանելիություն, և աջակցություն ցուցաբերել՝ ըստ կարիքի»: 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լուլա դա Սիլվան խոստացել է վերընտրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերի համար լայնածավալ աջակցության փաթեթ մեկնարկելԹուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. ՄիրզոյանՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովինՍիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել էԹրամփը հայտարարել է Ալյասկայից Թայվան գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի մասինԱմուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալԶելենսկի. ԱՄՆ-ը երեկ երեկոյան կրկին չկարողացավ հետախուզական տվյալներ տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին կժամանի Լոնդոն՝ Սթարմերի հետ բանակցությունների Վազքի միջազգային մրցույթ․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՏնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ․ Գագիկ Ծառուկյանը՝ Կենտրոն ՔԿՀ-իցԹայվանը կարող է մինչև ամսվա վերջ ԱՄՆ-ից ստանալ վեց նոր F-16V կործանիչներ Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանըԱլեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր․ ՇարմազանովՄոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարքԹրամփը Բայդենին անվանել է Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության պատասխանատուներից մեկը ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկմանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկմանWSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԲագան. հազարավոր տաճարների հովիտըՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակԵրևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել էԹրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունըՍամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. ՓաշինյանՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում
Ամենադիտված