Կալիֆոռնիայի հայերը բողոքի ակցիա են իրականացրել Լոս Անջելեսում այն շենքի մոտ, որտեղ հանրապետականների բանավեճն է
ՔաղաքականԿալիֆոռնիայի հայերը բողոքի ակցիա են անցկացնում Լոս Անջելեսի Ռոնալդ Ռեյգան գրադարանի դիմաց, որտեղ ժամեր անց պետք է տեղի ունենա Հանրապետական կուսակցության թեկնածուների բանավեճը: Այն կազմակերպել է հայերի երիտասարդական ֆեդերացիան, որը ակցիայի տեսանյութը հրապարակել է սոցցանցերում։
Ակցիայի մասնակիցները ամերիկյան իշխանություններից պահանջում են հանցակից չդառնալ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված հանցագործություններին: