Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների․ Հայկ Մարության
ՔաղաքականՔանի որ «Հանրային ձայն» խմբակցության ավագանու առաջին երկու անդամներից մեկը կալանավորված է, մյուսը՝ հետախուզման մեջ, ուստի ընդդիմադիր թեկնածուն ավագանու առաջին նիստին չի կարողանալու ընտրվել քաղաքապետ։ Այս մասին հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։
Նրա խոսքով՝ այս տարբերակում իրենց խմբակցությունը որոշում է կայացրել գնալ Երևանի ավագանու նոր ընտրությունների։
«Մենք ներկա չենք գտնվելու ավագանու առաջին նիստին։ Գնդակը հիմա «Հանրային ձայնի» դաշտում է, եթե նրանցից թեկուզ մեկ հոգի մասնակցի ավագանու նիստին, դա ՔՊ-ին հնարավորություն կտա իր թեկնածուին դարձնել քաղաքապետ»,– նշել է նա։