Բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Նարեկ Մանասյանը դարձել է ոսկե մեդալակիր
Սպորտ
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում մեր համաքաղաքացի բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը դարձել է ոսկե մեդալակիր:
Հաղթական ցուցանիշի առիթով Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ընդունել է գավաթակիր Նարեկ Մանասյանին, նրա մարզչին՝ Աշիկ Գրիգորյանին և «Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնի» տնօրեն Գոռ Ղալեչյանին:
Համայնքի ղեկավարը շնորհավորել է չեմպիոնին Եվրոպայի գավաթի խաղարկությունում հաղթական մրցելույթների կապակցությամբ, որոնց անձամբ հետևել է: Համայնքի ղեկավարի խոսքով. «սա ոչ միայն մարզիկի անհատական հաջողությունն է, այլ նաև հպարտություն և ոգևորություն համայնքի համար»:
Նարեկ Մանասյանը Աբովյանի մարզադպրոցում նոր հեռանկարներով շարունակում է մարզումները. հաջորդ տարում նախատեսվում է մասնակցություն Իտալիայում և Թաիլանդում կայանալիք ռեյտինգային մրցաշարերին, որտեղ առաջատար արդյունքի հասնելու պարագայում մարզիկը կնվաճի օլիմպիական ուղեգիր:
Համայնքի ղեկավարը սպասվող կարևոր մրցաշարերում հաջողություն և հաղթանակ է մաղթել բռնցքամարտիկին և պատրաստակամություն հայտնել աջակցելու:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան