Գալկինը և Պուգաչովան բաժանվե՞լ են
Մաքսիմ Գալկինի երկրպագուները կարծում են, որ կատակերգու դերասանը բաժանվել է կնոջից՝ Ալլա Պուգաչովայից։ Այս մասին հայտնում է kp.ru-ն։
Կատակերգու դերասանը վերջերս Լեհաստանում ելույթի ժամանակ երգել է դժբախտ սիրո պատմության մասին։ Նա ասել է «Սերն ավարտվեց, ամեն ինչ ավարտվեց...» արտահայտությունը:
Ըստ հրապարակման՝ Գալկինի երկրպագուները ենթադրել են, որ նա այդ կերպ հրապարակավ խոսել է կնոջ հետ հարաբերություններում առկա խնդիրների մասին։ Խոսակցություններ կան, նշում է kp.ru-ն, որ Պուգաչովան հոգնել է անընդհատ տեղաշարժվելուց և ցանկանում է վերադառնալ Ռուսաստան, սակայն կատակերգուն այս հարցում նրան չի աջակցում։
2022 թվականի հոկտեմբերին Մաքսիմ Գալկինն ու Ալլա Պուգաչովան իրենց երեխաների հետ միասին Ռուսաստանից թռան Իսրայել։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը