Ռուսական հեռուստաալիքները խախտումներ են թույլ տվել Հայաստանում. ԲՏԱ նախարար
Քաղաքական
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանից ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ կա՞ որևէ գործընթաց Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների թույլ տված խախտումները արձանագրելու համար։
«Ռուսական Դաշնության հեռուստաալիքներում հեռարձակվում են հաղորդումներ, որոնց բովանդակությունը պարունակում է ՀՀ-ի հանդեպ թշնամանք հարուցող անթույլատրելի որակումներ, ապատեղեկատվություն և մանիպուլյացիաներ։ Ռուսական ալիքները հեռարձակվում են 2020 թվականին կնքված միջկառավարական համաձայնագրով, որով նշված են մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու արգելք։ Համաձայնագրում նշված է, որ առնվազն տարին մեկ անգամ ԲՏԱ նախարարությունը պետք է կոնսուլտացիաներ նախաձեռնի ռուսական կողմի թվային զարգացման նախարարության հետ և քննարկի համաձայնագրի իրագործման ընթացքը։ Համաձայնագրի կետերի խախտման դեպքում այդպիսի կոնսուլտացիաները կազմակերպվում են անմիջապես։ Արդյոք երեք տարիների ընթացքում նախաձեռնվե՞լ են կոնսուլտացիաներ, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել նման խախտումները բացառելու համար»,- ասաց նա։
ԲՏԱ նախարարը նշեց, որ այս պահին չի կարող ասել, թե ինչ որոշում կա, ինչ քայլեր են արվելու այս ուղղությամբ, բայց ընդգծեց, որ քննարկումները ընթացքի մեջ են՝ հիշեցնելով հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳՆ-ի կողմից ՌԴ դեսպանին բողոքի նոտա հղելու փաստը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը