ՊՆ ներկայացուցիչները Շիրակի մարզպետի հետ քննարկել են հատուկ նշանակության զորքերի համալրման հարցերը
Հայաստան
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի նոր կազմավորվող ստորաբաժանումը համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հայտարարվող ընդունելությանն առնչվող հարցեր։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Մարզպետը ողջունել է ներկաներին և նշել, որ պատրաստ է համագործակցության ու լիազորությունների սահմաններում կանի հնարավորը գործընթացի իրականացմանն աջակցելու նպատակով։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան