Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում զգուշավոր լավատեսություն կա. Միրզոյան
Արտաքին ՔաղաքականԶգուշավոր լավատեսություն կա Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին հոկտեմբերի 25-ին, Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Երևանը, ըստ նրա, ավելի վաղ Բաքվից հաշտության պայմանագրի հերթական առաջարկներն է ստացել և այժմ պատասխան է պատրաստում։
«Պետք է խոստովանեմ, որ զգուշավոր լավատեսություն ունեմ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի հանդեպ։ Եթե այդ երկրի ղեկավարը համաձայնի Փաշինյանի հետ հանդիպմանը, սա կլինի ևս մեկ քայլ դեպի խաղաղություն»,- ասել է գերատեսչության ղեկավարը։